Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ինչքան էլ մենք մոմեր հալենք, զենքի մեջ է լոկ փրկություն

 Ինչքան էլ մենք մոմեր հալենք, զենքի մեջ է լոկ փրկություն
01.09.2023 | 23:04

Գիշերները՝ հացի հերթում,

Ցերեկները՝ էլի՛ հերթում,

մեր օրերն ենք այսպես թերթում,

մինչև տեսնենք՝ ուր ենք հասնում։

Սովը եկել, շեմին չոքել,

ժանիքներն է անհագ սրում,

թուրքի հետ դաշինք կապել,

բյուր կյանքեր է ուզում տանել։

Ո՛չ տեր ունենք, ո՛չ էլ՝ տերտեր,

ո՛չ դաշնակից, ո՛չ էլ՝ դրկից,

իշխանական սին աթոռից

չեն էլ ուզում մարդիկ պոկվել։

Աստծուն ենք աղոթք ուղղում,

աղ էլ չկա մեր աղոթքում,

ինչքան էլ մենք մոմեր հալենք,

զենքի մեջ է լոկ փրկություն։

Գիշերները՝ հացի հերթում,

ցերեկները՝ նորից հերթում,

հերթ չհասավ մեզ ապրելու,

էլ ի՞նչ մնաց վայելելու։

Լեռնիկ Հակոբյան

Արցախ

21. 08. 2023

Դիտվել է՝ 7801

Մեկնաբանություններ